Ներքին 1 տարի առաջ - 11:20 22-07-2025

Փաշինյանի համակեցությունն իր զուգընկերուհու հետ գուցե անօրինական չէ, բայց արժանապատիվ էլ չէ. ՀայաՔվե

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը գրել է.

«Արդեն մի քանի ամիս է՝ պարագլուխը սանձազերծել է մտահոգիչ մի արշավ՝ ուղղված Հայաստանի ազգային ինքնության ամենասրբազան խորհրդանիշներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Եթե առաջ նա զազրելի և անանուն ֆեյսբուքյան մեղադրանքներ էր հնչեցնում եպիսկոպոսաց դասի հասցեին, հիմա արդեն անցել է Վեհարանը գրավելու կոչերին։ Պարագլխի այս և մյուս բոլոր հակաեկեղեցական դրսևորումները ծայրահեղ գռեհիկ են՝ մի բան, որն անհարիր է ոչ միայն պետական գործչի, այլև ցանկացած արժանապատիվ մարդու համար։

Պարագլխի գռեհկությունն անմիջապես արձագանք գտավ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքում և բազմաթիվ օտարերկրյա դիտորդների շրջանում։ Այնուհետև, նրա քաղաքացիական զուգընկերը՝ Աննա Հակոբյանը, որը հանրությանը ներկայանում է որպես առաջին տիկին, ոչ միայն կրկնեց, այլև սրեց պարագլխի գրառումները՝ հայհոյանքների տարափ ուղղելով Եկեղեցուն։

Թեև Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում որոշ հոգևորականների՝ նրանց կուսակրոնության թեմայով, սակայն լավ հայտնի է, որ նրա համակեցությունն իր զուգընկեր Աննա Հակոբյանի հետ թեև գուցե ինքնին անօրինական չէ, բայց արժանապատիվ էլ չէ, և նրա չորս երեխաներն, ըստ էության, ծնվել են առանց սահմանված ամուսնական կապի:

Սա մի բան է, որը դեմ է հայ մարդու նորմալ արժեհամակարգին։ Նման մարդ տեսակից բարոյականության կամ հավատքի մասին քարոզ լսելը պարզապես ծաղր է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը