Արտաքին 1 տարի առաջ - 22:42 21-07-2025

Անկարան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կպայմանավորվեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․ Էրդողան

Անկարան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կպայմանավորվեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ:

Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնսենսուսի հասնելու հույս ունի, այդ նախագծի իրականացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այն կմիավորի մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական շրջանները և կվերականգնի առևտուրը: Մենք նաև հույս ունենք, որ միջանցքը կդառնա հաշտության խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր։ Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կկարողանանք այդ հարցը լուծել կոնսենսուսի հիման վրա»,- ասել է Էրդողանը։