Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:30 07-03-2024

Ադրբեջանն ակնկալում է հայ-իրանական հարաբերությունների անկում և դրա հետևանքով «Զանգեզուրի միջանցքի» բացում

«Ի՞նչ է Հայաստանի պաշտպանության նախարարը որոնում Թեհրանում», համարյա հռետորական հարցադրում է կատարում ալիևյան մամուլը, որն, ինչպես հայտնի է, ուշադիր հետևում է հակառակորդ երկիր հանդիսացող Հայաստանի իրադարձություններին։

«Հայաստանի պաշտոնյաները, այդ թվում վարչապետ Փաշինյանն անընդհատ այցելություններ են կատարում՝ Փարիզից Կահիրե, Աթենքից Նյու Դելի․․․ Հայաստանի նոր գործընկերներն էլ իրենց հերթին են պատվիրակություններ ուղարկում Երևան․․․ ի՞նչ է, ի վերջո, կատարվում հարևան հանրապետությունում», անհանգիստ տոնով հարց է տալիս ալիևյան քարոզչամեքենան և արձանագրում, որ Թեհրան կատարած այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ռազմական ոլորտի ղեկավարներին, այդ թվում ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Ռեզա Բաղերիին, քննարկել «տարածաշրջանային անվտանգության և ռազմական համագործակցության հետ կապված հարցեր»։

Հայտնի է, որ Իրանը բազմիցս հանդես է եկել հարավկովկասյան պետությունների, առանձնապես Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին։ Իսկ այսօր այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է․ «Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու։ Տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու»։

Իսլամական հանրապետությունը կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ, որը նա պայմանավորում է առաջին հերթին գործող սահմանների անխախտելի վիճակով։ Սա, որպես ադրբեջանական իշխանություններին ուղղված մեսիջ, բազմիցս է արվել։ Սակայն նույնքան շատ Իրանը խոսել և խոսում է արտատարածաշրջանային պետությունների «ավելորդության» մասին, երբ խոսքը վերաբերում է Կովկասի «ներքին գործերին»։ Եվ, առաջին հերթին, նկատի է առնվում Արևմուտքի բևեռը, որի միջամտությունը նյարդայնացնում է Իրանին։

Հաշվի առնելով, որ արտատարածաշրջանային որոնումների մասին իրանցի նախարարի հայտարարությունն արվել է հենց հայաստանյան գործընկերոջ հետ հանդիպմանը, Իրանը հենց Հայաստանին է դիտարկում, որպես դեպի Արևմուտք «թեքված» և արևմտյան պետություններին Կովկաս «ներքաշող», արձանագրում է ադրբեջանական մամուլը՝ նշելով, թե այդօրինակ վարքի բերումով՝ Հայաստանն այնքան էլ հուսալի գործընկեր չէ Իրանի համար։

«Արդյո՞ք Իրանին, որը պատրաստ էր «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ․) չբացման համար պատերազմել Ադրբեջանի հետ, չի հիասթափեցնի տարածաշրջանում անվտանգության
ճարտարապետության առանցք Ռուսաստանին և իրեն անտեսող Հայաստանի հետ համագործակցությունը։ Հնարավո՞ր չէ, որ Հայաստանի կասկածելի վարքի բերումով փոփոխվի նաև նշված միջանցքի մասին Իրանի դիրքորոշումը։ Ըստ երևույթին, սա է Հայաստանին անհանգստացնող այն հարցը, որի պատասխանը Սուրեն Պապիկյանը փնտրում է Թեհրանում», նշում են Ալիևի պրոպագանդիստները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում