Ներքին 1 տարի առաջ - 11:43 19-07-2025

Բոլորին գիտեմ․ Սամվել Բաբայանը՝ Խորխոռունու սպшնnւթյшն գործով անցնողների մասին. Factor.am

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարեց՝ բացահայտվել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Խորխոռունու սպանությունը։ Մամուլում հրապարակումներ կան, որ գործով անցնող անձանցից մեկը Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի անվտանգության խմբի ղեկավարն է եղել։ Թեմայի շուրջ Factor TV-ն զրուցել է Սամվել Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, ՔԿ-ն այսօր հայտարարեց, որ բացահայտել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Խորխոռունու սպանությունը։ Մամուլում կան տեղեկություններ, որ գործով ձերբակալված անձը՝ Սասուն Առուշանյանը, Ձեր թիկնազորի պետն է եղել։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս տեղեկությունը։

-Մենք դիմել էինք ՔԿ, քանի որ տեղեկություն էր շրջանառվում, թե Սամվել Բաբայանը սպանել է Խորխոռունուն և ևս չորս-հինգ հոգու։ Մենք դիմել էինք, որ քրգործ հարուցեին, որ տվյալ անձը, որ դրա մասին հայտարարել է, քննեն, հասկանանք։ Իրենք (նկատի ունի ՔԿ-ն) ասել են, որ գործն ընթացքի մեջ է, մենք տեղյակ ենք։ Քրգործ չեն հարուցել տվյալ անձի վրա։ Հիմա այս փուլն անցավ, այսօր առավոտ տալիս են, որ գործը բացահայտվել է, էսքան գումար են տվել պատվիրատուները, գործը կատարել են էս մարդիկ։ Ինչ վերաբերում է Սասունին, որ, իբր թե, իմ մոտ ախրանի պետ է աշխատել, ընդհնարապես ես ախրանա չեմ ունեցել, որ պետ ունենամ։ Նա եղել է շտաբի վաշտի ծառայող, «աֆիցեր»։ 1999 թվականի սեպտեմբերին այդ մարդուն գործից ազատել եմ, Հայաստանից եկել են իր հետևից, ձերբակալել, բերել են ՀՀ՝ քննության, ինչ-որ մութ գործով։ Ինձ որ ձերբակալում են, այդ մարդուն բաց են թողնում։ Ես հիմա մի բան կարող եմ ասել, որ իմ անունի հետ կապելը հանցագործություն է։ Ասում են՝ գումարը տվել են, պատվերը կատարել են։ Գումար տվողն ո՞վ է, պատվիրատոն ո՞վ է, անուն-ազգանունը տվեք։

-Պարոն Բաբայան, Դուք բացառո՞ւմ եք, որ, եթե անունը տան, Ձեր անունը չի հնչի։

-Իհարկե, բացառում եմ։ Անլուրջ հարց է, ինձ հետ ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ։ Ես պետական մարդ եմ, պետությունից եմ խոսում, Դուք՝ հանցագործներից։

-Իսկ Դուք ՔԿ-ի հայտնած անուններից միայն Սասուն Առուշանյանին եք ճանաչո՞ւմ, թե նաև մյուսներին։

-Ես անուն-ազգանուններով գիտեմ, թե ում մասին է խոսքը գնում։ Բոլորն իմ մոտ ժամանակին ձերբակալված են եղել։ Հրայր Նարիմանյանը Շուշիի բանտում նստած է եղել, սպայից զենքը գողացել է, կնոջ միջոցով դուրս է բերել։ Այդ մարդիկ բոլորն էլ իմ ժամանակ ձերբակալված են եղել՝ տարբեր հարցերով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի