Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 18-07-2025

Խորխոռունու սպանությունը բացահայտվեց, Փաշինյանն արձակուրդում է, քահանան մերժեց ՔՊ-ականին․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 18-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս չի հստակեցրել, թե Նիկոլ Փաշինյանը որտեղ է անցկացնելու իր արձակուրդը և ով է փոխարինելու նրան արձակուրդի ընթացքում: Oragir.News-ը փորձեց Նազելի Բաղդասարյանից այս հարցերի պատասխանները ստանալ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու` 27 տարի առաջ կատարված սպանությունը։ Նշվում է, որ ը ստ ձեռք բերված փաստերի` պարզվել է, որ ոմն Ս.Ա.–ն, Հ.Ն.–ն և Ա.Ա.–ն 1998 թ. դեկտեմբերի 10–ին շահադիտական դրդումներով, Ս.Ա.–ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են Խորխոռունու սպանությունը։ ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության հետագա ընթացքի և արդյունքների մասին հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ: 168.am–ը հայտնել է, որ սպանության մեջ մեղադրվում են Արթուր Առաքելյանը, Սասուն Առուշանյանը (կազմակերպիչ), Հրայր Նարիմանյանը, Արայիկ Նարիմանյանը: Լրատվամիջոցը գրել է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` մեղադրյալներից Սասուն Առուշանյանը եղել է Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։ Վահան Խորհոռունին սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին։ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։

«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ծնողները երեկ տեսակցել են որդուն «Նուբարաշեն» ՔԿ-ում, ահազանգել են փաստաբանին, որ Չամիչյանի առողջական վիճակը լավ չի։ Չամիչյանը սրտի հետ կապված խնդիր ունի։ 18-ամյա տղային իրավապահները մեղադրում են, իբր, ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Հիշեցնենք՝ խուզարկություններ էին իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։ Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության երթին մասնակցած Հակոբ Ալեքսանյանի ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Ալեքսանյանը ձերբակալվել էր երթից հետո հարուցված քրգործի շրջանակում, քննչական կոմիտեն անցած շաբաթ հայտարարել էր՝ Սամվել Կարապետյանի պաշտպանության համար անցկացված երթին մարդկանց հարկադրաբար տանելու և գումարով շահագրգռելու դեպքեր են բացահայտել: Քրգործը հարուցվել էր իշխանական մամուլում հայտնված ձայնագրությունների հիմքով: Ձերբակալվել ու կալանավորվել էին մի խումբ քաղաքացիներ: Այդ ձայնագրություններից մեկում նաև Տիգրան Հայրապետյանի պաշտպանյալի ձայնն էր լսվում: Նրան խոստանում էին գումար փոխանցել, որ երթից հետո Կալինինո վերադառնալու ճանապարհին սնունդ առներ: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ձերբակալման արձանագրությունն անցած շաբաթ էր բողոքարկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ