Ուղիղ եթեր
Տեսանյութ Ավելին Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 16-07-2025

Փարաջանովը հետևում էր սեփական հուղարկավորությանը. Յուրի Մեչիտովի 11 տարիները ռեժիսորի կողքին

Յուրի Մեչիտովը Սերգեյ Փարաջանովին ամենից շատ լուսանկարած, նրա մասին գիրք ու ֆիլմ հեղինակած անձն է, ով սակայն իրեն Փարաջանովի անձնական լուսանկարիչը չի համարում։

«Ես երբեք ինձ չեմ համարել Փարաջանովի անձնական լուսանկարիչը։ Պատահեց այնպես, որ 1978 թվականի նոյեմբերին ծանոթացա նրա հետ, և դա համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ շատ էի տարվել լուսանկարչությամբ։ Առաջին ցուցահանդեսս արեցի 1979-ի ապրիլին։ Այդ պահից սկսած լուսանկարում էինք միասին, և Փարաջանովը դարձավ բացառիկ կերպար՝ ոչ միայն որպես մարդ, այլև որպես լուսանկարչության օբյեկտ։ Ամեն ինչ, ինչ կապված էր նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինձ ամբողջովին կլանեց։ Ստացվեց այնպես, որ կարելի է ասել՝ ես դարձա նրա անձնական լուսանկարիչը, թեև նա ինձ աշխատավարձ չէր տալիս։ Բայց նա ինձ տվեց ավելի շատ բան։ Նա ինձ օգնեց ոչ միայն պահը որսալ, այլև սկսել բեմադրել կադրերը։ Այդ պահից ես դարձա ինչ-որ իմաստով ռեժիսոր։ Նա ինձ սովորեցրեց լինել հանդուգն՝ լավ իմաստով»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մեչիտովը։

Մեչիտովի խոսքով՝ իրենք միասին անցկացրել են մոտ 11 տարի՝ սկսած 1978-ի նոյեմբերից․ «Վերջին անգամ նրան տեսել եմ 1990-ի ապրիլի 18-ին։ Բայց դա արդեն շփում չէր, նա հիվանդ էր, և շուտով տեղափոխվեց Փարիզ։ Բայց բուժումը, ինչպես հաճախ լինում է, ավարտվեց մահվամբ»։

Լեգենդար լուսանկարիչը նաև գիրք է հրապարակել Փարաջանովի մասին։ «Ես 2009-ին ստեղծեցի մեծ գիրք՝ ռուսերենով։ Երբ հասկացա, որ ուզում եմ գիրք ստեղծել, ինձ շատ օգնեց ռեժիսոր Լևոն Գրիգորյանը, որը առաջարկեց անունը՝ «Սերգեյ Փարաջանով. Երկխոսության քրոնիկոն»։ Երբ անուն չկար, դժվար էր կառուցվածքը պատկերացնել։ Գրքի հայերեն տարբերակը դեռ չկա, բայց եթե հայերը ուզենան, կարող են թարգմանել։

Այդ գիրքը իմ հպարտությունն է, հատկապես՝ նախաբանն ու վերջաբանը։ Ես երբեք չէի գրի, միայն լուսանկարում էի։ Բայց երբ սկսեցի նայել լուսանկարները, սկսեցի մտածել ու գրել»։

Մեչիտովը խոսել է նաև իր գրքի մի լուսանկարի մասին՝ Փարաջանովի հուղարկավորությունից․ «20 տարի անց այդ նկարում պատահաբար նկատեցի դեմք, որը շատ նման էր Փարաջանովին՝ ծառի վրա նստած։ Ես անգամ գնացել էի այդ պանթեոն, խոսել մարդկանց հետ, պարզել, որ այնտեղ իսկապես ծառեր են եղել, հետո կտրել են։ Միտքը, որ ինչ-որ մեկը ծառից հետևում էր հուղարկավորությանը, իհարկե նման է իրականությանը, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս, որ նա իսկապես հետևում էր իր հուղարկավորությանը ու ասում՝ «Սխալ եք անում, մարդիկ»։ Դա նրան բնորոշ էր։ Նրա շուրջ միշտ միստիկա կար»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին