Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 24-ի ամփոփ լուրերը:
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա: Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը:
Առավոտյան նա հեծանիվ է քշել Բուխարեստում։
Հայաստանն ու Ռումինիան ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։
Ռումինիայի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել՝ հատկապես հաշվի առնելով Ռումինիայում հայկական համայնքի դերը:
Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության և անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ արձանագրված ձեռքբերումները և հետագա առաջնահերթությունները, ՀՀ-ԵՄ գործընկերության ձևավորված լայն օրակարգը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են CEPA-ն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այցի շրջանակում փոխվարչապետը աշխատանքային հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ, ինչպես նաև կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
ՀՀ վարչապետը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։ Բացի հերքումից՝ Փաշինյանը պահանջում է Սևակ Հակոբյանից, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ից և «Հայելի ակումբ»–ից համապարտության կարգով (համատեղ) բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Մանրամասները՝ տեսանյութում: