Ներքին Տեսանյութ 9 ժամ առաջ - 21:19 24-11-2026

ՆԳՆ ոստիկանները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացրել էին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ։

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15․55-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին էր ներկայացվել մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 40-ամյա տղամարդը։

2022 թվականից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա, որն ըստ իրեն՝ անձնական օգտագործման համար էր։ 40-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը