Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:37 16-07-2025

Սադիստները երբեք չեն հարձակվում վտանգավոր շների վրա, ընտրում են թույլերին. Օվսաննա Հովսեփյան

Օրեր առաջ սոցիալական ցանցերում լայն քննարկման թեմա դարձավ տեսանյութը, որտեղ Բյուրեղավանում 62-ամյա մի տղամարդ իր շանը մեքենայից կապած քարշ էր տալիս։ Դեպքը մեծ արձագանք ստացավ, իսկ տղամարդը կալանավորվեց։

«Կա օրենք, որի համաձայն կենդանուն տանջելու համար նախատեսված է տուգանք կամ ազատազրկում։ Այդ օրենքի հիման վրա են այս մարդուն կալանավորել։ Կալանավորել են, բայց դա չի նշանակում, որ չի ազատվի, հնարավոր է, նույնիսկ՝ արդեն բաց են թողել։ Ամեն դեպքում գործը կգնա դատարան, և դատական կարգով պարզ կլինի հետագա ընթացքը»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց «Դինգո» թիմի հիմնադիր, տնօրեն, Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ սոցցանցերում կենդանիների հանդեպ բռնության դեպքերը հաճախ սխալմամբ կապվում են շների հարձակման դեպքերի հետ։ Մինչդեռ իրականում՝ սադիստական դրսևորումները որևէ կապ չունեն ինքնապաշտպանության հետ․

«Միշտ տանջանքի զոհ են դառնում փոքր և թույլ կենդանիները՝ շները, կատուները։ Երբ մարդիկ արդարացնում են նման դեպքերը՝ ասելով, թե շները հարձակվում են, իրականում՝ սա ոչ մի կապ չունի վտանգավոր շների հետ։ Սադիստները երբեք ռիսկ չեն անում մոտենալ մեծ կամ պոտենցիալ վտանգավոր կենդանիներին, նրանք իրենց ուժը փորձում են ցուցադրել թույլերի վրա»,- ընդգծեց Հովսեփյանը։

Խոսելով այն մասին, թե ինչու են մարդիկ նման դեպքերում օգնություն ցուցաբերելու փոխարեն տեսանյութ նկարահանում, Հովսեփյանը նշեց․

«Եթե մարդիկ այդ չնկարահանեին, դեպքը հայտնի չէր դառնա, իսկ այդ մարդը չէր դատապարտվի։ Այդ տեսանյութն ապացույց է, և սա դաս կլինի մյուսների համար»։

Նրա խոսքով՝ կենդանիների նկատմամբ բռնությունները նոր երևույթ չեն, ուղղակի՝ հիմա կենդանասերները ավելի շատ են բարձրաձայնում․

«Այսպիսի դեպքեր միշտ եղել են, պարզապես՝ նախկինում օրենք չկար, հետևող չի եղել։ Հիմա նման յուրաքանչյուր դեպք մեծ արձագանք է ստանում, դրա համար էլ թվում է, թե շատացել են»,- ասաց Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար