Ներքին 1 տարի առաջ - 21:08 14-07-2025

Ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում․ բախվել են 2 Toyota Corolla-ները․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 120 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են 19-ամյա Աննա Մ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և 50-ամյա Էդիկ Պ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում