Ներքին 1 տարի առաջ - 21:00 05-07-2025

2008-ին էլ էին Միքայել Սրբազանին ուզում հեռացնել, որովհետև քննադատել էր օրվա իշխանությանը. գյումրեցի

Գյումրեցի լրագրող Հասմիկ Մելքոնյանը իշխանության կողմից Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ գործողությունները` որակում է սրբապղծություն։

«Բոլոր ռեժիմների ժամանակ էլ Սրբազանը քննադատել է իշխանություններին, բայց երբեք նման կերպ չի եղել իշխանության արձագանքը։ Այն ինչ անում է օրվա իշխանությունը սրբապղծություն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է լրագրողը։

Հասմիկ Մելքոնյանը հիշեցնում է, որ 2008 թ. ևս Շիրակի թեմի առաջնորդը խնդիրներ ուներ իշխանության հետ, բայց այդ ժամանակվա իշխանությունը ոչ թե կալանավորեց Սրբազանին, այլ որոշեցին, որ պետք է հեռացվի Շիրակի թեմից, որովհետև հավակնոտ և ազդեցիկ մարդ է։

«2008-ին էլ էին Սրբազանին ուզում Շիրակի թեմից հեռացնել, որովհետև քննադատել էր օրվա իշխանություններին, բայց մենք մեր Սրբազանի թիկունքին կանգնեցինք։ Այն ժամանակ էլ ստորագրահավաք արեցինք»,-ասում է Մելքոնյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը