Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 25-11-2025

Միակ կին քաղբանտարկյալին ազատ արձակելու համար պետք է հեռացնել այս ապիկար իշխանությանը․ հարցում

44-օրյա պատերազմի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց նստացույց են սկսել՝ Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մաթաշյանի ազատ արձակման պահանջով։ Կազմակերպիչների խոսքով՝ նստացույցի անցկացման որոշումն ընդունվել է այն պահին, երբ պարզ է դարձել, որ ենթադրյալ ահաբեկչության նախապատրաստման հոդվածով անցնող մի շարք տղամարդկանց նկատմամբ կալանքը փոխվել է ավելի մեղմ խափանման միջոցներով, մինչդեռ միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը շարունակում է մնալ անազատության մեջ՝ խիստ ռեժիմով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, պատերազմի մասնակիցների նստացույցը կնպաստի՞, որ կին դատախազն ազատ արձակի միակ կին քաղբանտարկյալին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ամոթ է, որ մենք ունենք կին քաղբանտարկյալ, որոշներն էլ ասացին, որ նստացույցը չի օգնի։

«Չեմ կարծում էս երկրում որևէ բան փոխվի, ուզում են ցույց անեն, ուզում ա ինչ անեն։ Քանի գնում ա վատի ա գնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հույս չունի, որ որևէ բան կօգնի։ «Չգիտեմ, ոչ մեկի վրա ես հույս չունեմ, որ որևէ բան կօգնի։ Ոչ մի բան չի օգնի, ուղղակի մենք պետք է ամբողջ ազգովի ոտքի կանգնենք, ուրիշ ելք չկա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է հեռացնել այս ապիկար իշխանությանը։ «Ոչ, երբեք ազատ չի արձակվի էդ ձևով, քանի որ նրա պաշտպանները հզոր մարդիկ են, իսկ դրանք գլոբալիստներն են։ Իսկ եթե ուզում են, որ նման բան տեղի ունենա ոչ թե 10․000, այլ 100․000-300․000 մարդ պիտի դուրս գա փողոց և էս ապիկար իշխանությանը հեռացնի»,- ասաց նա։

«Իմ կարծիքն էն ա, որ ժողովուրդը զոմբիացած են, քնած են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան