Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:06 05-07-2025

Երբ Հուլիսի 5-ը իրապես տոնես՝ տեղի կունենա հրաշք

2025-ի Հուլիսի 5-ը առաջին պլանում նշանավորում են Բագրատ և Միքայել սրբազանները, ԿԳԲ-ի պադվալում հացադուլ հայտարարելով։ Սահմանադրության և ազգային խորհրդանիշների օրն է այսօր։ Այն ոչ աշխատանքային է, որ քաղաքացիները ամբողջովին սևեռվեն օրվա խորհրդի վրա, ու այն իրապես դառնա տոն։ Սակայն Սահմանադրության օրը հոգսերի տակ ճզմված քաղաքացիների համար իրական, ուրախ տոն չէ։

Գրեթե բոլոր հարցերում ժողովուրդն օրինակ է վերցնում իշխանություններից, քաղաքական և հոգևոր ընտրանուց։ Եթե տեսնում է, որ նրանց մեջ կա կոռուպցիա, հանցագործություն, մարդու իրավունքերի ոտնահարում, հիմարար արժեքների, նորմերի արհամարհում, ապօրինություն, կեղծիք ու սուտ, ապա կարծիք է կազմում, որ ընտրանու, առաջնորդների համար Սահմանադրությունն ամեն ինչից վեր չէ։ Ու ինքն էլ Հուլիսի 5-ին վերաբերում է որպես սովորական ոչ աշխատանքային օր։

Ոմանք կարծում են, թե Հուլիսի 5-ի հանդեպ անտարբերության հիմքում 1995-ի հուլիսի 5-ին տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքներն են։ Այսինքն՝ հիմքում ծուռ քար է դրվել, դրա համար էր Սահմանադրությունը պարբերաբար փոփոխվում է և հանրային հարգանք չի վայելում։

Տեսակետ կա, թե ՔՊ-ական իշխանություններն առաջնորդվում են ոչ թե Սահմանադրությամբ, նրանում սահմանված արժեքներով ու օրենքներով, այլ Մոսկվայի թելադրանքով։ Այսպիսի խոստովանություն օրեր առաջ արեց Նիկոլ Փաշինյանն, ասելով, որ 2018-ին եղել է ֆորպոստի վարչապետ, 2020-ի վերջում՝ ամենաֆորպոստի վարչապետ։ Ֆորպոստի վարչապետի համար ՀՀ սահմանադրությունը, բնականաբար՝ ոչ մի արժեք ու նշանակություն չունի։ Այսպիսի վարչապետից ի՞նչ օրինակ կվերցնեն քաղաքացիները։

Ժողովրդի մի մասի կարծիքով՝ Բագրատ և Միքայել սրբազանների և մյուսների, Սամվել Կարապետյանի, Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի նկատմամբ հետապնդումները շինծու են, հակասահմանադրական են։ Այսքանից հետո մարդիկ կարծիք են կազմում, որ եթե իշխանությունները արհամարհում են Սահմանադրույթունը, ապա իրենք էլ կարող են այն չհարգել, թքած ունենալ արժեքների, օրենքների վրա և այլն։

Աս մութ համապատկերում ակամա ծնվում է ռոմանտիկ մի երազանք։ Ի՞նչ կփոխվի, եթե Հուլիսի 5-ը իրապես տոն դառնա։

Հայաստանը նորմալ՝ անկախ և ժողովրդավարական, երկիր դարձնելու երազանք ունեն շատերը՝ բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, մտավորականներ, հոգևորականներ և այլն։ Նրանք կարող են միավորվել Հուլիսի 5-ի շուրջ։ Այսինքն՝ միասին կամ առանձին կարող են հնչեղ միջոցառումներ կազմակերպել այս օրը, հանրության շրջանում սերմանել հավատ, որ Սահմանադրությունն է մեր արժեքների, օրենքների հիմքերի հիմքը։

Այս հավատը կարող է դառնալ ռոմանտիկ վերափոխման հիմք։ Երբ քաղաքացիները Հուլիսի 5-ը դարձնեն, ապա Սահմանադրությամբ առաջնորդվելը կդառնա պարտադիր բոլորի համար, Սահմանադրության վրա թքելը կհամարվի սրբապղծություն, ֆորպոստի վարչապետ լինելը, ազգային շահերը ստորադասելը կորակվեն դավաճանություն, կվերանան կեղծիքը, սուտը, կոռուպցիան, հանցագործությունը, ապօրինությունները, կփակվեն բանտերը, կվերանա ատելությունը, բոլորը միմյանց կվերբերվեն եղբայրաբար, կթագավորի Սերն, ու համընդհանուր երջանկություն կլինի Հայաստանում։

Այսպիսի հրաշք տեղի կունենա, երբ ՀՀ քաղաքացին Հուլիսի 5-ը դարձնի իրական տոն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար