Արտաքին 1 տարի առաջ - 23:54 04-07-2025

ՌԴ-ն խախտում է քիմիական զենքի արգելման կոնվենցիան. հետախուզական տվյալներ

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման ինտենսիվությունը աճում է՝ խախտելով Քիմիական զենքի արգելման կոնվենցիան։

Այս մասին նախազգուշացնում են Նիդեռլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայությունը (MIVD), ընդհանուր հետախուզության և անվտանգության ծառայությունը (AIVD) և Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը (BND)։

Ինչպես տեղեկացնում է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանն օգտագործում է ավելի հզոր քիմիական նյութեր, այդ թվում՝ քլորպիկրին։ Քլորպիկրինը կարող է մահացու լինել փակ տարածքներում բարձր կոնցենտրացիայով կիրառման դեպքում:

Հետախուզական տվյալները հաստատվել են նաև Գերմանիայի BND-ի հետ համագործակցությամբ։

«Մենք տեսնում ենք ոչ միայն քիմիական զենքի կիրառման ակտիվացում, այլ նաև աճող պատրաստակամություն՝ նման միջոցների օգտագործման։ Սա ահազանգ է ամբողջ Եվրոպայի և աշխարհի համար»,- նշել է MIVD տնօրեն, փոխծովակալ Պիտեր Ռիսինկը։

Պաշտպանության նախարար Ռուբեն Բրեքելմանսի խոսքով՝ Ռուսաստանը քիմիական զենք է կիրառում համակարգված և լայնածավալ ձևով։

«Այս զենքի կիրառման շեմի իջեցումը վտանգ է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Սա պահանջում է պատժամիջոցների ուժեղացում և Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակություն»,- ասել է նա։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2022 թվականից ի վեր Ռուսաստանը ավելի քան 9000 քիմիական հարձակում է իրականացրել ուկրաինացի զինծառայողների դեմ։ Առնվազն երեք մահ ուղիղ կապվում է քիմիական ազդեցության հետ։ Բացի այդ, բազմաթիվ զինծառայողներ ստիպված են եղել լքել թաքստոցները՝ ենթարկվելով հարձակման։

Հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ ռուսական բանակում արցունքաբեր գազի և քլորպիկրինի կիրառումն արդեն դարձել է սովորական գործելակերպ։ Բացի այդ, Մոսկվան մեծ ներդրումներ է անում քիմիական զենքի ծրագրերում՝ ներգրավելով նոր գիտնականներ և ընդլայնելով հետազոտական աշխատանքները։

Այս ամենը, ըստ փորձագետների, հստակ խախտում է միջազգային իրավունքը և պահանջում է միջազգային հանրության կոշտ արձագանքը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է