Ներքին 1 տարի առաջ - 19:20 25-06-2025

Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում էին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, շարժման կողմնակիցների և մի շարք ընդդիմադիր գործիչների տները։

Ավելի ուշ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին Բագրատ Սրբազանին, իսկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «Սրբազան պայքարի» մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: ՔԿ-ից նաև Սրբազանին վերագրվող ձայնագրություններ, ինչպես նաև առգրավված զենք-զինամթերքի՝ հիմնականում որսորդական հրացանների լուսանկարներ հրապարակվեցին, որոնցով պետք է իրականացվեր ենթադրյալ «ահաբեկչությունը»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ճնշող մեծամասնությունը եղել է օրինական։

Օրինական են եղել լուսանկարներում առկա դիպուկահար, ակուսափող և հարթափող զենքերը։ Օրինական, ընդ որում կրակված են եղել նաև հրապարակված փամփուշտները․ օրինականությունն ապացուցում են դրանց վրայի գրությունները, իսկ կրակված լինելն ակնհայտ է դառնում շատ պարզ գործողության՝ նկարները մոտեցնելու արդյունքում։ Բացի այդ, փաստում են, որ զենքերը որսորդական նշանակության էին։

Միևնույն ժամանակ օրինական են եղել նաև առգրավված բարութը և փամփուշտի լիցքավորիչները։ Վերջիններս ևս քաղաքացիական նշանակության են։

Ուշագրավ է, որ սխալմամբ կամ պարզապես փնթի աշխատանքի հետևանքով լուսանկարներում երևում էին նաև ձերբակալված անձանց որսորդական գրքույկները ու զենքի լիցենզիաները։

Այսպիսով՝ իրավապահները «Սրբազան պայքար»-ի կողմնակիցներին փաստացի մեղադրում են որսորդական զենքով և կրակած փամփուշտներով ահաբեկչություն իրականցնելու մեջ, իսկ հրապարակված զենք-զինամթերքը վերջիններիս է պատկանել առնվազն տևական ժամանակ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել