Արտաքին 1 տարի առաջ - 23:38 21-06-2025

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է Թրամփի հետ սկանդալի վերածվել. ԶԼՄ-ներ

Հունիսի 24-ին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սպառնում է վերածվել ճգնաժամային իրադարձության, գրում է Bild-ը։

Կոնֆլիկտ թիվ 1. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ դաշինքի դաշնակիցները ռազմական ծախսերը մեծացնեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ Սա նշանակում է ավելի քան կրկնակի աճ՝ ՀՆԱ-ի ներկայիս 2%-ի նպատակի համեմատ։

Թրամփին գոհացնելու, բայց միևնույն ժամանակ նրա պահանջները մեղմելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մշակել է հետևյալ ծրագիրը. ամենաուշը 2032 թվականին դաշինքի անդամները պետք է ծախսեն 3.5% պաշտպանության վրա և 1.5%՝ կրկնակի նշանակության ենթակառուցվածքների վրա՝ նավահանգիստներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն։ Ընդհանուր առմամբ՝ 5%։

Այս նախագիծը մեծ մտահոգություն է առաջացնում Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարություններում։ G7 գագաթնաժողովի կուլիսներում ֆինանսների նախարարները հստակեցրին, որ չեն կարողանա իրենց բյուջեներից ապահովել մինչև 5% աճ։ Այս հարցում գերմանացի քաղաքական գործիչների շրջանում նույնպես միասնականություն չկա, չնայած կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կողմ է 5%-ին։

Կոնֆլիկտ թիվ 2. Կան մտահոգություններ, որ Թրամփը կարող է վերջին րոպեին շուտ լքել գագաթնաժողովը, ինչպես նա արեց Կանադայում կայացած G7 հանդիպման ժամանակ, կամ նույնիսկ ընդհանրապես չեղարկել իր մասնակցությունը: Դրա պատճառով, ըստ Financial Times-ի, գագաթնաժողովը կրճատվել է մինչև երկուուկես ժամ։

Գերմանական Մարշալի հիմնադրամի ավագ փոխնախագահ Կլաուդիա Մայորը միջոցառման ժամանակ թերթին ասել է, որ կանոնները «երկու օրից կրճատվել են մինչև մեկ երկժամյա նիստ… այնպես որ դա պետք է իրագործելի լինի [Թրամփի համար], և ես հույս ունեմ, որ այն կաշխատի»: Նա հավելել է, սակայն, որ «դադարել է փորձել կանխատեսել Թրամփի վարքագիծը»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է