Արտաքին 3 տարի առաջ - 23:23 10-12-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է վերածվել ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգված է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ինչպես տեղեկացնում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը, Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է վերածվել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ իրենք ջանքեր են գործադրում ՆԱՏՕ-Ռուսաստան բախումը կանխելու համար։ «Ուկրաինայի պատերազմը սարսափելի է: Այն կարող է նաև վերածվել լայնածավալ պատերազմի` ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Մենք ամեն օր աշխատում ենք դրանից խուսափելու համար»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանն, իր կարծիքով, ԱՄՆ-ի անալոգիայով կարող է իր ռազմական դոկտրինում ներառել կանխարգելիչ զինաթափման միջուկային հարվածի իրավունքը։

Ավելի վաղ Սթոլթենբերգը «The New York Times»-ին տված հարցազրույցում ասել էր, որ հասկանում է նրանց, ովքեր հոգնել են Ուկրաինային աջակցելուց և դժգոհ են սննդամթերքի ու էներգիայի բարձր գներից։ Նա նաև ընդգծել էր, որ արևմուտքը ստիպված կլինի շատ ավելի թանկ գին վճարել, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում և վտանգի ենթարկի արևմտյան երկրների ազատությունն ու խաղաղությունը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղղակի պատերազմի սպառնալիքի մասին խոսակցությունները չեն դադարում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Այդ սպառնալիքի պատճառով արևմտյան երկրները հրաժարվեցին կատարել Ուկրաինայի երկինքը փակելու Կիևի խնդրանքը և սահմանափակեցին այդ երկրին զենքի մատակարարումը։

Ռուս պաշտոնյաները հաճախ պնդում են, որ ՆԱՏՕ-ն, ըստ էության, մասնակցում է այս պատերազմին` Ուկրաինայի կողմից:

Նոյեմբերի կեսերին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգի վերաբերյալ մտահոգությունն ուժեղացավ Լեհաստանում հրթիռ ընկնելուց հետո, որի հետևանքով երկու մարդ զոհվեց: Սկզբում տեղեկություններ կային, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի կողմից, սակայն ավելի ուշ արևմտյան երկրներն ընդունեցին, որ դա ուկրաինական ՀՕՊ հրթիռ է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում