Արտաքին 1 տարի առաջ - 23:21 21-06-2025

Ռուսները փոխանակման ժամանակ մեզ են ուղարկում իրենց զինվորների մարմիները․ Զելենսկի

Ռուսները փոխանակման ժամանակ մեզ են ուղարկում իրենց զինվորների մարմինները։ Արդեն գրանցվել է նման 20 մարմին։ Ինչպես հաղորդել է УНИАН-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ երբեմն մարմիններն ընդունվում են նույնիսկ ռուսական անձնագրերով, նրանց թվում կան նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք կռվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։

«Դա նշանակում է, որ նրանք նույնիսկ չեն կարող ստուգել, ​​թե ում են ուղարկում, քանի որ խոսքը մեծ թվով մարդկանց մասին է։ Անհրաժեշտ է փորձաքննություն։ Մենք, անշուշտ, ուզում ենք վերադարձնել մեր բոլոր զինվորներին եւ մեր հերոսների մարմինները։ Բայց մենք, անշուշտ, չենք ուզում վերադարձնել ռուսներին՝ միայն քանակի համար։ Իսկ ի՞նչ անել ռուսների հանձնված մարմինների մասին։ Նրանց պետք է հետ վերադարձնեն։ Մենք կարծում ենք, որ նրանք դա անում են դիտավորյալ։ Որպեսզի ցույց տան, թե քանի իբր ուկրաինական մարմին ունեն»,- ամփոփել է Զելենսկին։

Նա ավելացրել է, որ ռուսները ոչ մի կերպ չեն արձագանքում ուկրաինական կողմի հաղորդումներին այն մասին, որ իրենց են հանձնել ռուսաստանցիների մարմիններ, եւ հայտարարում են, որ «նման բան լինել չի կարող»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է