Արտաքին 1 տարի առաջ - 23:02 04-04-2025

Բանակցությունների համար անհրաժեշտ է, որ ռուսները մարդասպաններ չլինեն. Զելենսկի

Բանակցությունների համար անհրաժեշտ է, որ ռուսները մարդասպաններ չլինեն, հիմա նրանք սատանաներ են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն կուժեղացնի պատժամիջոցները ռուսների վրա՝ հավելելով, որ տեղեկություններ ունի՝ «Ամերիկան ​​մոտ է համապատասխան միջոցներ ձեռնարկելուն»։

Զելենսկին ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծած մաքսատուրքերը չեն ազդի Ուկրաինայի տնտեսության վրա, քանի որ շատ քիչ ապրանքաշրջանառություն ունեն ԱՄՆ-ի հետ։ Տուրքերը չեն ազդի նաև սպառազինության մատակարարումների ծավալների վրա։

«Ինչ վերաբերում է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստ երկրներին, կոալիցիան ներառում է ոչ միայն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Նախ պետք է լիակատար զինադադար լինի, իսկ հետո Ուկրաինան ցանկացած ձևաչափով կարող է խոսել ռուսների հետ»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում