Ներքին 1 տարի առաջ - 17:05 20-06-2025

Երևանում ու մի քանի մարզերում սկսվել է «իրավապահների» տեռոր․ հայտարարություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսվել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն։ Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ»։