Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 17:38 09-11-2026

2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ Խուդաթյան

2027 թվականին Հայաստանում կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այդ մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի պետբյուջեից այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 69,8 միլիարդ դրամ (190 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի)։ Միջոցները կտրամադրվեն Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ վարկային համաձայնագրի շրջանակում։
Նշենք, որ նախագիծը հետաձգվում էր մի քանի տարի շարունակ։ Սկզբում նախագծողները չէին կարողանում որոշել, թե որտեղ է գտնվելու ենթակայանը, որը Հայաստանը կկապի Վրաստանի մայրուղային՝ 500 կիլովոլտանոց ցանցին։ Այնուհետև դժվարություններ առաջացան ենթակայանում սարքավորումներ տեղադրող ընկերության ընտրության հարցում․ այդ սարքավորումները պետք է անխափան էներգահոսք ապահովեն երկու երկրների համակարգերի միջև, քանի որ դրանք աշխատում են ոչ թե սինխրոն (ինչպես հայկականն ու իրանականը), այլ միմյանցից առանձին։

KfW-ի հետ առաջին վարկային համաձայնագրերը կնքվել էին 2014-2015 թվականներին, սակայն հետո միջոցների տրամադրումը հետաձգվել էր։ Ներկայումս շինարարության համար ներգրավվել է ընդհանուր առմամբ 323,75 միլիոն եվրո՝ նախագծի 542,75 միլիոն ընդհանուր արժեքի պարագայում։

Այս պահին սկսվել է Դդմաշենից և Այրումից դեպի Վրաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։

Հայաստան-Վրաստան գծի, ինչպես նաև կառուցվող (նույնպես ուշացումներով) 400 կիլովոլտանոց Իրան-Հայաստան գծի շինարարության ավարտի արդյունքում նախատեսվում է ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցք՝ էլեկտրաէներգիայի առևտրի և տարանցման համար։