Արտաքին 1 տարի առաջ - 18:59 19-06-2025

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս»-ի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը:

Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բանաստեղծ Աբդուլռահիմ Քարաքոչի բանաստեղծությամբ, որն ըստ Էրդողանի, «Քարաքոչը գրել է անմիջապես Խոջալուի կոտորածից հետո և նվիրված է Ղարաբաղին»։

Բանաստեղծությունից հետո Էրդողանը շարունակել է․ «Սրանից դեռ 30 տարի առաջ մեր բանաստեղծն ասել էր․ «այսպես եղել է, այսպես չի մնալու»։ Աստված, 30 տարի տևած բռնազավթումից և բռնությունից հետո մեզ արժանի դարձրեց իմ Իլհամ եղբոր գլխավոր հրամանատարությամբ Ղարաբաղի ազատագրությանը»։

Էրդողանը հիշեցրել է, որ 3 շաբաթ առաջ՝ մայիսի 28-ին եղել են Լաչինում (Բերձոր), որտեղ մասնակցել են օդանավակայանի բացմանը։

«Բռնազավթումից ազատագրելուց հետո Ղարաբաղի բոլոր անկյուններում մեծ թափով շարունակվում է զարգացումը և շինարարությունը/վերականգնումը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ալլահի կամքով, խաղաղության հաստատումով այս քայլերը կարագանան/թափ կստանան»,- պնդել է Էրդողանը։

Աղբյուրը՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում