Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:09 17-06-2025

Իսրայելը գուցե հարվածի Ֆորդո միջուկային կենտրոնին, ինչը կարող է ռադիոակտիվ վարակ առաջացնել. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամերիկան ու Իսրայելը կոչ են արել, որ բնակչությունը լքի Թեհրանը։ Սա կարելի էր համարել հոգեբանական գրոհ, բնակչության շրջանում խուճապ տարածելու համար, ինչը ռազմական մարտավարություն է։

Սակայն այն, որ չինական լրատվամիջոցներն են տարածում այն լուրը, որ երեկոյան Թեհրանում կարող է ինչ-որ նշանակալի իրադարձություն կատարվել, հիմք է տալիս ավելի լուրջ վերաբերվել այդ կոչերին։

Եթե կառավարություն ունենայինք, ապա հատուկ հանձնաժողով պետք է ստեղծված լիներ, Իրանի հայության կարիքները կազմակերպելու համար, որոնցից շատերը հիմա շարժվում են դեպի Հայաստան։

Հ.Գ. Կարծես թե խոսքը գնում է Ֆորդո միջուկային կենտրոնին հարվածելու մասին, ինչը կարող է ռադիոակտիվ վարակ առաջացնել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը