Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:00 01-03-2022

Վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չլինի. գործը պետք է վերադարձվի դատարան. Փաստ

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից 14 տարի է անցել: Վերջին երեքուկես տարվա ընթացքում, ինչպես մի շարք այլ գործեր, այս գործը ևս Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Միևնույն ժամանակ, շատերի կարծիքով, այս ընթացքում առաջնային խնդիր է եղել Նիկոլ Փաշինյանին այդ գործում ունեցած մասնակցությունից «մաքրելը»: Վերջերս ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ, որով արձանագրեց Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտման փաստը: Կան տարբեր կարծիքներ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը պետք է արդարացվի, թե՞ նրա վերաբերյալ դատական որոշումները պետք է բեկանվեն, և գործը վերադարձվի դատարան՝ նոր քննության:Այս մասին մարտի 1-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նշվածից բխող հնարավոր գործընթացներին, նշել է.

«Քանի որ ընթացակարգային խախտումներ են ֆիքսվել, ենթադրվում է, որ գործը ամբողջ ծավալով պետք է վերանայել՝ խախտումների բացառմամբ: Այսինքն, նույն փաստերը, որոնք դրված են եղել նախկինում, պետք է նորից քննության առարկա դառնան, և դատարանը նորից պետք է որոշում կայացնի: Տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին արդարացնելու պահանջով բողոք է ներկայացրել: Եթե այդպես է, ուրեմն կողմնակալ մոտեցում է. նախկինում բոլոր գործերով ոչ թե անմիջապես, առանց փաստերը հետազոտելու որոշում է կայացվել, այլ տեսել ենք բեկանելու ու նոր քննության առարկա դարձնելու տարբերակը: Բայց այս դեպքում ավելի հետաքրքիր է հենց ՄԻԵԴ-ի ակտի կայացման գործընթացը, որովհետև եթե այդ ակտը կայացավ, մեր ներպետական ատյաններում ինչ-որ գործողություններ պետք է լինեն՝ վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չի լինի:
Բայց հենց ՄԻԵԴ -ի գանգատի ընթացակարգով շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում, որովհետև, ինչպես տեսանք, ՄԻԵԴ-ին առարկություններ առանձնապես չեն ներկայացվել: Մինչդեռ թե՛ նախկինում, թե՛ 2018-ից հետո ՀՔԾ վարույթում քննվող գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ»,ասաց նա՝ շեշտելով՝ այն ակտը, որը կայացվել է 2010-ին, բավականին հիմնավորված ու պատճառաբանված է:

Փաստաբանի խոսքով, Ն. Փաշինյանի այդ ժամանակվա կոչերը բավարար էին մեղադրական դատավճիռ կայացնելու համար:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Մարտի 1-ի գործով որևէ սպանություն չի բացահայտվել, Հ. Խուդոյանը նշեց.

«Այն ժամանակ, երբ գործն ուղարկվում էր դատարան ու հասանելիություն ունեինք նախաքննության նյութերին, նման բացահայտում չկար: Եթե լիներ, առնվազն դրա մասին հայտարարություն կարվեր: Դա չի եղել, և ենթադրում եմ, որ քննությունը որևէ նոր արդյունք չի ապահովել: Վերջին դրվագը Գեղամ Պետրոսյանի կալանավորումն էր սպանության մեղադրանքով, բայց հետագայում վարկածը չհաստատվեց, ու վերջինս ազատ արձակվեց: Ընդհանուր առմամբ, լռությունը ու նախկինում եղած փաստերը եթե համադրենք, կարող ենք դիրքորոշում ունենալ առ այն, որ ՀՔԾ-ն գործով որևիցե նոր զարգացում չի ապահովել»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին