Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 16:57 16-06-2025

Աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն․ Կոստանյանը՝ Չախոյանի ահազանգի մասին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբության իր էջում գրառում է կատարել՝ անդրդառնալով բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիային:

«2023 թվականի փետրվարի 23-ին Արթուր Չախոյանը դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ իր բնակության հասցեի շենքի մուտքը ներառելու վերանորոգման ընթացիկ ծրագրում։

Վարչական շրջանը պատասխանել է, որ նման աշխատանքները համատիրության լիազորությունների շրջանակում են, սակայն հնարավորության դեպքում մուտքի վերանորոգումը կարող է ընդգրկվել առաջիկա ծրագրերում։

Ըստ նախնական պարզաբանման՝ վարչական շրջանի աշխատակցի կողմից նշված դիմումը սխալմամբ ներառվել է շենքերի տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում։

Արդյունքում վարչական շրջանից կապ են հաստատել Չախոյանի հետ և տեղեկացրել, որ կարող է ներկայանալ և ստանալ մետաղական թիթեղները։ 2025 թվականի հունիսի 14-ին Չախոյանը ստացել է այդ թիթեղները՝ սահմանված կարգով պարտավորվելով 30 օրվա ընթացքում վերանորոգել տանիքը։

Բնական հարց է առաջանում՝ ինչու՞ է բլոգերը վերցրել երկաթյա թիթեղները, եթե իր պնդմամբ ինքը սեփական միջոցներով տանիքն արդեն վերանորոգել էր։ Իսկ գուցե հարմար առի՞թ էր հերթական «կոռուպցիոն բացահայտումները» անելու համար։

Տեղեկացնում եմ նաև, որ նշանակվել է ծառայողական քննություն, համապատասխան աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն»,- գրել է նա: