Ներքին 1 տարի առաջ - 12:02 16-06-2025

Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է ծառայությունից

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, հայտնում եմ, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից»: