Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 23:00 14-06-2025

Նեղոց. եզակի գյուղ, ուր ո’չ անասուն են պահում, ո’չ հող մշակում

Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին է Նեղոց բնակավայրը։

Քարքարոտ լեռների մեջտեղում գտնվող այս բնակավայրը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ գրեթե չունի։ Եղածները՝ մոտակա լեռնալանջերին են, վաղուց էրոզիայի ենթարկված։

Անասնապահությամբ զբաղվելն էլ անհնար է, արոտավայրերի բացակայության պատճառով։

Նեղոցեցիները գրեթե ամբողջ տարին «հարկադիր արձակուրդում» են։ Մշակում են միայն տնամերձ փոքր այգիները, ամռանն ու աշնան սկզբին ստացված փոքրաքանակ բերքը վաճառում ու կրկին «հարկադիր արձակուրդում»հայտնվում։

Գյուղի ճանապարհները ասֆալտապատված են, լուսավորված, սակայն տարիներ շարունակ Նեղոցը գազաֆիկացված չէր, այնինչ մայր գազատարն անցնում էր հենց բնակավայրի կողքով։2022-ին կապույտ վառելիքը հասավ նաեւ այս բնակավայր։

Նեղոցը ավանդույթներ պահող բնակավայր է։Արդեն տասնյակ տարիներ այստեղ մեծ շուքով նշվում է գյուղի օրը: Ամեն տարի ապրիլի 14-ին գյուղի օրվա տոնակատարության ընթացքում անցկացվում է նաեւ սինդրիկի փառատոն-վաճառք