Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 21:47 13-06-2025

Շիրակում համաճարակ է. 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի

Շիրակի մարզում ապրիլ ամսվա տվյալներով 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի։ Չնայած Աշոցք խոշորացված համայնքի գյուղերի բնակիչների այն պնդումներին, որ համաճարակ է, ՍԱՏՄ-ից ընդգծում են, որ համաճարակ չէ, դա բրուցելոզ է և բրուցելոզ կա Հանրապետության բոլոր մարզերում։

«ՍԱՏՄ միջոցառումը և պարտականությունը այն է, որ հիվանդությունը հաստատվելուց հետո 15 օրվա ընթացքում հետևելն է, որպեսզի կենդանին ենթարկվի պարատադիր սպանդի և այդ տարածքը պետք է ախտահանվի, իսկ փոխհատուցումը մեր լուծելու խնդիրը չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

ՍԱՏՄ ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է, ՍԱՏՄ-ն իր պարտականությունների մեջ չի թերացել։

«Հիվանդությունը չտարածելու համար մարդիկ պետք է իրենց հիվանդ կենդանուն մեկուսացնեն, չխառնեն նախիրին։ Կենդանիների շարժն ապահովել համապատասխան փաստաթղթերի առկայությամբ։ Լինում է, որ գնում ենք նմուշառում անելու, ասում են կենդանին սարում է։ Գնում ենք սար, ասում են` իջեցրինք ներքև։ Պահում են իրենց կենդանիներին, բա ի՞նչ անենք մենք։ Եթե իրենք կասկածներ ունեն պարտավոր են տեղեկացնել, որպեսզի ախտորոշման նպատակով միջոցներ ձեռնարկվեն։ Իրենք էդ ամեն ինչը չեն անում և ասում են, որ թող ընենց անեն, որ հիվանդությունը չտարածվի։ Տեսչական մարմինը ի՞նչ անի, որ չտարածվի, եթե իրենք գիշերով թաքուն կենդանին ըստեղից ընդեղ եք տանում»,- շարունակում է Հարությունյանը։

Անուշ Հարությունյանի փոխանցմամբ` դեռևս մայիս ամսվա թվերը ամփոփված չեն, թե քանի մանր և խոշոր եղջերավորներ են ենթարկվել պարտադիր մորթի։

«Իրավիճակը վերահսկելի է և իրականում վերահսկվում է։ Բոլոր գսրծողություններն հերթականությամբ արվում են»,- եզրափակում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դեռ փետրվարին էր Oragir.News-ը անդրադարձել այս թեմային։ Հայտնել էինք, որ Կրասար գյուղում համաճարակ է տարածվել։ Կրասարում 200-ից ավելի անասուն էր ենթարկվել մորթի։

Օրերս էլ Oragir.News-ի լրագրողը Զույգաղբյուր գյուղում էր եղել, առաջին ձեռքից լսել գյուղացիների վարկածներն ու կասկածները։