Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 11-06-2025

Գյուրջինյանը ԲՊՀ 100 դասախոսի հեռացնում է․ ամբիոնի վարիչը պնդում է՝ անարդար է

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում 100 դասախոսի հեռացնում են աշխատանքից։ Նրանց թվում է Ռուսերենի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Անահիտ Վարդանյանը, որի խոսքով՝ հերթը հասել է իրեն։

Oragir.News-ը կապ է հաստատել նրա հետ, պարզելու հեռացման պատճառները։

Տիկին Վարդանյանը 45 տարվա աշխատող է, սակայն երբևիցե նման վերաբերմունքի չի արժանացել։ Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են կոռուպցիայի մեջ։

«Ինձ կանչում են էթիկայի հանձնաժողով, ուզում են մեղադրել ինչ-որ կոռուպցիայի մեջ։ Դա ինձնից շատ հեռու է, բայց 3-րդ նիստն են արդեն նշանակել հունիսի 20-ին, որ ասեմ՝ ես մեղավոր եմ։ Բայց ես չեմ կարող ինչ-որ մեղք վերցնել ինձ վրա։ Ես արդար մարդ եմ՝ իմ գործին նվիրված»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են ընդմիջման ժամանակ սեղան գցելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը