Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:21 10-06-2025

Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս. մի քանի խորհուրդ` Ալեն Սիմոնյանից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամում գրել է.

«Մի քանի խորհուրդ տամ.

1. Բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված են կամ կլինեն ներգրավված Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջ` քաղաքական ապագա չեն կարող ունենալ, այդ ուժերն անցյալի ուժեր են և քաղաքական դաշտի դինոզավրերն են: Երբ մի օր ՀՀ-ն նոր իշխանություն կունենա` դա էլ հաստատ այս շրջանակներից չի լինելու: Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը չեն փրկելու:

2. Մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս, և բոլոր այն եկեղեցականները, անհատները, ովքեր այսօր իրենց «էշի տեղ են դնում» ու խոսում բարձր արժեքներից, սրբություններից, նույնիսկ կոսմոսից, որպեսզի հանկարծ չպատասխանեն այն հարցին, թե արդյոք քեռակինը կամ երեխան ընդհունե՞լի են կուսակրոնության համար և փորձում պաշտպանել անպաշտպանելիին, հայտնվելու են նոր իրողության առաջ կամ հեռանալու են հնի հետ: Լավ է` լռե՛ք։

3. Ընդդիմությունը գերազանցել է բոլոր սպասումները` կրկնելով նախկին տասնամյակների սխալների, գործողությունների ցիկլը, և իշխանությունը, պոպկորնը ձեռքին, շարունակում է հետևել իմպիչմենտներին, անընտրելի վարչապետներին և ագահությունից ու կատաղությունից կուրացածների մրցավազքին: (տե՛ս կետ 1 )

4. Եթե Սուրբ Էջմիածնում որոշներին թվում է, որ «քարանձավներ մտնել մինչև անցնի վտանգը» մարտավարությունը բան է փոխելու` սխալվում եք։ Եթե նույն շրջանակներում մարդ կա, ում թվում է, որ անօրինական գործողություններ անելը լուծում է լինելու և ինչ-որ մեկի սև հագուստը իրեն ազատելու է օրենքի առաջ պատասխանատվությունից` էլ ավելի շատ է սխալվում: Ուստի, որքան արագ առերեսվեք իրականությանը` այնքան բոլորիդ հեշտ կլինի:

5. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. դա ձեր աշխատավարձով ապրող լրագրողները չեն, մեզանից պաշտոն չստացած և նոր պաշտոն ակնկալողները չեն, ձեր ծնունդներին ձեզ կեղծավորություն անող կենաց խմողները չեն, ֆեյսբուքում Ռուսաստանից ու Ամերիկայից անգրագետ բաներ գրող մորքուրներն ու քեռիները չեն: Դա մեր արևի տակ ապրող, աշխատող ու ձեզ բոլորիդ մեզանից լավ իմացող, իմաստուն հայ ժողովուրդն է: Թե իշխանություն եք ուզում` գնացեք ժողովրդի մոտ. թե կարող եք` գնացեք ժողովրդի մոտ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ