Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 09-06-2025

Սրիկա, ավանակ ղեկավարություն է, դրա համար էլ ԱԱԾ-ն թաքցնում է ամեն բան․ հարցում

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում մոլորված և ժամեր անց հայտնաբերված երկու հայ դեռահասները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ոչ թե վերադարձել են ինքնուրույն, այլ նրանց ադրբեջանական կողմը հանձնել է հայկական կողմին։

Նշենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հունիսի 6-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում, և ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ԱԱԾ-ն թաքցնում է, որ ադրբեջանական կողմն է առևանգել սյունեցի անչափահաս երեխաներին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա նորմալ չէ։ Որոշ քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանում ոչինչ նորմալ չէ։

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, նորմալ չի երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պատճառը ղեկավարույթունն է։

«Սրիկա, ավանակ ղեկավարություն ա, պատճառը դա է։ Էս պետությունն անտանելի ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս ղեկավարությունն ամեն ինչ է թաքցնում։ «Դե իրենք միշտ էլ ամեն ինչ թաքցնում են»,- ասաց նա։

«Իրանք նորմալ են, որ նորմալ լինի։ Ձեռ են առնում մարդկանց»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում