Արտաքին 4 տարի առաջ - 18:57 27-06-2022

Մարոկկոն հարցում է ուղարկել՝ հաղորդակցվելու գերեվարված զինծառայողի հետ. ԴԺՀ ղեկավարություն

Մարոկկոն հարցում է ուղարկել՝ հաղորդակցվելու Ուկրաինայի կողմում կռված և գերեվարված երկրի քաղաքացի Սաադուն Բրահիմի հետ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների ներկայացուցիչները։

Հունիսի 9-ին անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկում Բրահիմը և երկու բրիտանացիներ՝ Շոն Փինները և Էյդեն Ասլինը, մահապատժի են դատապարտվել։ Ռուսաստանում և օկուպացված տարածքներում պնդում են, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայած օտարերկրացիները եղել են վարձկաններ։

Դատարանի որոշումը քննադատել են արևմտյան քաղաքական գործիչները և իրավապաշտպանները՝ այն անվանելով «դիվանագիտական ​​խաղ»՝ ուղղված հիմնականում Բրիտանիայի դեմ։ Մասնավորապես, Ռուսաստանը պահանջում է, որ Լոնդոնը գերիների ճակատագրի վերաբերյալ բոլոր բանակցությունները վարի անմիջապես անջատողականների հետ, և այդպիսով անուղղակիորեն ճանաչի «հանրապետությունը»: Ավելի վաղ Մարոկկոյի իշխանությունների արձագանքը տեղի ունեցողին չէր հաղորդվում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի