Արտաքին 1 տարի առաջ - 13:58 08-06-2025

Մահափորձ Կոլումբիայի նախագահի թեկնածուի դեմ. նա ծայրահեղ ծանր վիճակում է

Կոլումբացի սենատոր Միգել Ուրիբե Տուրբայը հարձակման է ենթարկվել Բոգոտայում՝ գլխին ստանալով հրազենային վնասվածք, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bluradio-ն:

«Շաբաթ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Միգել Ուրիբե Տուրբայի վրա, որը մտադիր էր նախագահի թեկնածու առաջադրվել ընտրություններում (կանցկացվեն 2026 թվականին – խմբ.)», – ասվում է հրապարակման մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում սենատորի ելույթի ժամանակ։ Ուրիբե Տուրբայի վրա կրակել են թիկունքից։

Պարբերականը, հղումանելով իր աղբյուրներին, նշում է, որ քաղաքական գործիչը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, որին վնասազերծել են Ուրիբեի թիկնապահները։
El Tiempo թերթը գրում է, որ նա 15-ամյա պատանի է։

Ականատեսների վկայությամբ՝ դեռահասը եկել է մոտոցիկլետով, մոտեցել սենատորին և մոտ վեց անգամ կրակել մեջքին։ Կրակոցներից մեկի հետևանքով Ուրիբեն վիրավորվել է գլխից։

Կոլումբիայի նախագահի վարչակազմը իրավասու մարմիններին կոչ է արել անհապաղ սկսել միջադեպի հետաքննությունը և բացահայտել պատասխանատուներին:

Երկրի իշխանությունները պարզում են, թե ձերբակալվածից բացի, ով կարող էր ներգրավված լինել սենատորի դեմ մահափորձում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա