Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 12:12 07-06-2025

Արաբկիրում դիտահորից թափվող կեղտաջուրը հասնում է մինչև Արաբկիրի եկեղեցի ու Լամբադա կամուրջ. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադե-Մամիկոնյանց փողոցների խաչերուկում 3 օր է՝ տիրում է գարշահոտ վիճակ:

Նրանց խոսքով՝ պատասխանատուներից ոչ մեկը ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի խնդիրը լուծվի:

«3 օր է՝ դիտահորերից կեղտաջուրը դուրս է թափվում, հասնում մինչև Կոմիտասի պողոտա, Լամբադա կամուրջ, անգամ Արաբկիրի եկեղեցու դիմաց, իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի խնդիրը լուծեն:

Էլ չենք ասում, որ խաչմերուկի հարակից տարածքում նաև Արաբկիր բժշկական կենտրոնն է, ուսումնական հաստատություններ կան, սննդի ու առևտրի տաղավարներ, ու սրա հիմնական պատասխանատուն ով է՝ չգիտենք:

Ում դիմում ենք՝ մեկը մյուսի վրա է գցում, թաղապատերանը՝ «Վեոլիա ջրի», «Վեոլիա ջուր»-ը թաղապետարանի ու դրա արդյունքում ամբողջ խաչմերուկն ու դրան հարակից Կոմիտասի պողոտան ու Լամբադա կամուրջն էս վիճակն է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: