Արտաքին 1 տարի առաջ - 18:21 04-06-2025

Մեծ Բրիտանիան կտասնապատկի Ուկրաինային ԱԹՍ-ների մատակարարումները

Մեծ Բրիտանիան մտադիր է այս տարի տասնապատիկ ավելացնել անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինային՝ փոխանցված սարքերի թիվը հասցնելով 100 000-ի:

Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Անցյալ տարի Մեծ Բրիտանիան ավելի քան 10 000 անօդաչու թռչող սարք է մատակարարել Ուկրաինային, և ևս տասնյակ հազարավորներն արդեն մատակարարվել են ընթացիկ ֆինանսական տարում 100 000 ԱԹՍ-ի հասնելու հավակնոտ նոր նպատակի շրջանակներում: Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի բնագավառում կատարված ռեկորդային՝ 350 միլիոն ֆունտ ստեռլինգի (խմբ.՝ 470 միլիոն դոլարի) չափով ներդրումները Մեծ Բրիտանիայի կողմից այս տարի 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական աջակցության ընդհանուր փաթեթի մի մասն է»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը