Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:41 03-06-2025

Պետությունը պարտավոր ա սերմացուն էլ, պարարտանյութն էլ, վառելիքն էլ էժան տա, բայց ո՞ւր ա. այգեհատցի

Կառավարությունը գյուղացուն օգնում է՝ սուբսիդավորված գնով պարարտանյութ ու դիզվառելիք տրամադրելով: Սակայն այս ծրագրից հասցնում են օգտվել ոչ բոլոր գյուղացիները:

Ալավերդի խոշորացված համայնքի Այգեհատ բնակավայրում չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են օգտվել գյուղատնտեսական աջակցության ծրագրերից: Բացի այդ, նախապես վճարված ու պատվիրված դիզվառելիքն ու պարարտանյութը ուշ են տեղ հասնում, ստիպված ցանքն ուշանում է:

Անվճարունակության պատճառով հաճախ պարարտանյութերը ձեռք են բերվում վերավաճառողներից: Այգեհատում հողերի մշակությամբ զբաղվողներն ամեն տարի պակասում են, իսկ պատճառը եղած խնդիրներն են, այն, որ գյուղացին պետական լուրջ աջակցություն չի ստանում:

Վարելահողերը շատ դեպքերում վերածվում են խոտհարքների, ստացվում է, որ գյուղատնտեսության ոլորտը մեր երկրում մատնված է անուշադրության, ասում են Այգեհատի կենտրոնում հավաքված գյուղացիները:

Տեսանյութ: