Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 13 րոպե առաջ - 21:15 09-11-2026

Մեր զինվորը չի պարտվել, մենք մինչև նոյեմբերի 9-ը ունեցել ենք մարտունակ բանակ. ուսուցիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարին է։ 2020 թվականի այդ օրը ստորագրված հայտարարությամբ դադարեցվեց 44-օրյա պատերազմը, սակայն դրա հետևանքով Հայաստանը ծանր կորուստներ կրեց․ Արցախից տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, հարյուրավոր բնակավայրեր ու դիրքեր մնացին թշնամուն, իսկ մարդկային կորուստներն անդառնալի հետք թողեցին հազարավոր ընտանիքների կյանքում։

Վեց տարի անց Շիրակի պանթեոնում անսովոր լռություն է։ Այնտեղ, որտեղ հանգչում են հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորները, այսօր մարդկանց հոսք չկա, ծաղիկներ խոնարհող ու հիշատակի տուրք մատուցող այցելուների բազմություն չկա։

Մանկավարժ Արփինե Նիկողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ցավով ու մտահոգությամբ է խոսում ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ տղաների սխրանքը կարծես այսքան շուտ մոռացության է մատնվում։

«Մեր զինվորը չի պարտվել։ Մենք մինչև նոյեմբերի 9-ը ունեցել ենք մարտունակ բանակ։ Մեր տղաները կռվել են, պայքարել են, իրենց կյանքն են տվել հայրենիքի համար։ Չի կարելի նրանց սխրանքը մոռանալ, չի կարելի այնպես անել, կարծես ոչինչ չի եղել։ Այսօր պիտի տեղ չլիներ պանթեոնում, մարդկանց հոսքը պիտի չդադարեր։ Պիտի գային, ծաղիկներ խոնարհեին, հիշեին մեր տղաներին։ Նրանք արժանի են, որ իրենց հիշեն ոչ միայն հիշատակի օրերին, այլև ամեն օր»,- ասում է մանկավարժը։

Արփինե Նիկողոսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ը պարզապես օրացուցային ամսաթիվ չէ։ Այն հազարավոր ընտանիքների համար կորստի, ցավի, չսպիացող վերքերի ու չպատասխանված հարցերի օր է։ Վեց տարի է անցել պատերազմը դադարեցրած հայտարարության ստորագրումից, բայց այդ օրվա հետևանքները շարունակում են ապրել մեր իրականության մեջ։ Կորցրած հայրենիքի մի հատվածը, զոհված զինվորների անուններն ու նրանց ընտանիքների ցավը չեն կարող ժամանակի ընթացքում սովորական դառնալ։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված