Արտաքին 1 տարի առաջ - 19:09 02-06-2025

Իրանը քննարկում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի փոխանցած առաջարկը․ Արաղչի

ԱՄՆ-ի կողմից Օմանի միջոցով վերջերս ներկայացված առաջարկին Իրանի պատասխանը քննարկվում է։ Ինչպես տեղեկանում ենք Tasnim գործակալությունից:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Կառավարության նիստում իր ելույթում Իրանի ԱԳ նախարարը զեկույց է ներկայացրել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի միջուկային բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ամերիկացի բանակցողների կողմից Օմանի միջոցով Իրանին ուղարկված առաջարկին։

«Այդ նամակի պատասխանը պատրաստվում է»,- հայտարարել է Արաղչին։

Մայիսի 31-ի երեկոյան X սոցիալական հարթակի իր էջում Արաղչին գրել էր, որ ամերիկյան առաջարկը հանձնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը