Արտաքին 1 տարի առաջ - 18:59 02-06-2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել կարգավորման հուշագրի նախագիծը․ Մեդինսկի

Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման հուշագիրը, որում նկարագրված են խաղաղության հասնելու քայլերը։

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Ծանր վիրավորներն ու ծանր հիվանդները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, նույն սկզբունքով կիրականացվի նաև երիտասարդ զինվորների փոխանակումը։

Մեդինսկին ընդգծեց՝ խոսքն առնվազն հազարի մասին է: Մեդինսկու խոսքով՝ ռազմաճակատի առանձին հատվածներում Ռուսաստանն Ուկրաինային երկու-երեք օրով հրադադար է առաջարկել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում