Մամուլ 1 տարի առաջ - 07:45 31-05-2025

Կառավարությունը հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ կմտցնի շրջանառության մեջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նույնականացման ID քարտերը կրկին պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Դրանք ձեռք բերելու համար անձը կարող է օրերով, ամիսներով սպասել իր հերթին, ապա հերթի հասնելուն պես պարզ կդառնա, որ ID տպող սարքերը պատրաստ չեն նման քանակի և արագ գործընթացը իրականացնելու։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը խնդրի առաջ է կանգնած, սակայն լռում են դրա մասին։

Բանն այն է, որ վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով էլ նշված սարքերը վերադարձվել են։

Ստացվում է, որ այժմ Ծառայությունը պահանջարկ բավարարելու համար ռեսուրս չունի։
Մայիսի 25-ին ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնել էր, որ նույնականացման քարտերի տրամադրումը կարճ ժամանակով դանդաղել է։ Նա նշել է, որ դա արվել է հնամաշ ենթակառուցվածքի պատճառով։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում տեխնիկական թարմացման ու միջանկյալ լուծումների ուղղությամբ։ 2024-ին արդեն տրամադրվել է ավելի քան 160 հազար ID քարտ, մինչդեռ նախորդ տարիներին այդ թիվը կազմել է տարեկան շուրջ 100-120 հազար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ մտցնել շրջանառության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարությունից փորձեց տեղեկանալ՝ արդյոք ճի՞շտ է տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը և նույնականացման քարտերի տպման ձախողված գործընթացը։

Նախարարությունից պատասխանեցին հետևյալը.

«Ամսվա սկզբին Կառավարության որոշմամբ հաստատվել են ՆՔ տպող մեքենաների ամբողջական վերազինման աշխատանքները՝ ենթակառուցվածքի թողունակությունը կրկնապատկելու նպատակով։ Այս փուլում տպագրությունը դանդաղեցված է իրականացվում՝ Ժամային սահմանափակումներով, պահանջարկը բարձր է, ինչը հանգեցնում է ուշացումների։ Հիշեցնում ենք, որ հայտարարագրման համատեքստում սա խնդրահարույց չէ։ Վերազինված աշխատանքների վերականգնման վերաբերյալ հանրային իրազեկում կիրականացվի։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Սա նշանակում է, որ նույնականացման քարտ ցանկացող քաղաքացիները դեռ երկար պետք է սպասեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին