Արտաքին 1 տարի առաջ - 17:33 29-05-2025

ԱՄՆ-ը կչեղարկի չինացի ուսանողների վիզաները. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կչեղարկի չինացի ուսանողների վիզաները, իսկ Չինաստանից և Հոնկոնգից նոր վիզաների դիմումները կստուգվեն խստացված ընթացակարգով։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Պետքարտուղարությունը հրահանգել է տարբեր երկրներում ամերիկյան հյուպատոսություններին ուսանողական վիզաների համար նոր հարցազրույցներ այլևս չնշանակել։

Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Պետքարտուղարությունը կգործակցի Ներքին անվտանգության դեպարտամենտի հետ՝ այդ թվում՝ հասկանալու՝ որ ուսանողները կարող են կապ ունենալ Չինաստանի Կոմկուսի հետ:

Թրամփի վարչակազմը Հարվարդին էլ արգելել է օտարերկրացի ուսանողների ընդունել՝ նման որոշումը որակելով պայքար ձախական ակտիվիզմի և լիբերալիզմի դեմ: Սպիտակ տունն ավելի վաղ պահանջել էր համալսարանից տեղեկություններ տրամադրել հակաիսրայելական ցույցերին մասնակցած այն ուսանողների մասին, որոնք հատուկ կրթական վիզաներ ունեն։ Հարվարդը հրաժարվել էր, նշելով՝ մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել Սահմանադրությունը: Ի պատասխան՝ Սպիտակ տունը սառեցրել էր համալսարանի պետական ֆինանսավորման մի շարք ծրագրեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․