Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:00 29-05-2025

Նիկոլն իրեն դրել է իր երազած տղու տեղը, բայց Ալիևի համար կոֆե էլ կդնի․ Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանը Ալիևից և Էրդողանից ունեցած վախերի պատճառով ոչ մի բան չի ասում՝ նրանց հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը հստակ անձի երկվություն ունի. Հայաստանում իրեն դնում է իր երազած տղու տեղը, Ազգային ժողովում քաղաքական օպոնենտներին ասում է «համբալ», վիզը կտրելու ժեստիկուլյացիա է ցույց տալիս, սպառնում է լցնել ԱԱԾ պադվալներ, իսկ Ալիևի և Էրդողանի ներկայությամբ ասում է՝ «пойдем выпьем кофе» և պատրաստ է անգամ Ալիևի համար կոֆե դնել։

Եթե ինքը համարձակվի թուրքերի, ադրբեջանցիների անունը տալ, ապա իր «ոսկե հովանավորները», որոնք, կարծում եմ, առաջիկա ընտրություններում Նիկոլի վերարտադրության միակ հույսն են մնացել, իրեն պարզապես չեն ների»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին իր մայիսքսանության ուղերձներում խուսափում նշել, որ հայ ժողովուրդը հաղթել է թուքրական զորքերին։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռևս ամիսներ առաջ ադրբեջանցի հայտնի բլոգերներից մեկը գրել էր, որ եթե Հայաստանի նախկին իշխանությունը կամ որևէ այլ ուժ փորձի Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնել իշխանությունը, ապա Ադրբեջանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն արագ արձագանքման ջոկատներ ուղարկել Հայաստան՝ Նիկոլին աջակցելու համար։ Նա նշեց նաև՝ Ադրբեջանում ժամանակին քաղաքացիական նախաձեռնություն կար, որը մտադիր էր դիմել այդ երկրի Միլլի Մեջլիսին՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու համար։

«Սրանից կարելի է ենթադրել, որ այս մարդու հովանավորները հենց Թուրքիան ու Ադրբեջանն են։ Շատերի համար դա զավեշտ էր, բայց նախաձեռնողների համար՝ ամենևին էլ ոչ։ Այնպես որ պարզ է, որ իր վախերից, որոնք ինքը փորձում է սուբլիմացնել՝ հայաստանյան տիրույթում իր ընդդիմախոսներին նվաստացնելով, իրականում սուբլիմացնում է այն վիճակը, որում իրեն գցել են Ադրբեջանը և Թուրքիան։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ինքն ուղղակիորեն աղերսում Ալիևին՝ ստորագրել մի թուղթ, որի վրա ընդամենը գրած կլինի խաղաղություն, իսկ այդ թղթի տակ ինչ է շարված, իր համար այդքան էլ էական չէ, բայց մենք Ալիևից արդեն գիտենք՝ ինչ է շարված՝ բացառապես ադրբեջանական օրակարգ, բացառապես Հայաստանի ինքնիշխանությանը հարված։ Նիկոլին պետք է մի բան՝ «խաղաղություն», որ առաջիկա ընտրություններում ինքը ժողովրդին ուտացնի այդ «խաղաղություն» բառը, ասելով՝ «ես ձեզ բերել եմ խաղաղություն, ձեր որդիները այլևս չեն զոհվի»»,- նկատեց նա։

Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ է կիսում Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ Հայաստանը երբեք այնքան անկախ ու ինքնիշխան չի եղել, որքան այժմ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ֆանտաստիկ մանիպուլիատոր, փորձում է գոյություն չունեցող իրականությունը «ուտացնել» հասարակությանը՝ որպես ռեալ պոլիտիկ։

«Երբևէ Հայաստանը այսպես պետականության կորուստի շեմին կանգնած չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, բայց դա Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի։ Նա լավ յուրացրել է նաև գեբելսյան քարոզչական տեխնոլոգիան․ սուտը, որը կրկնում ես 1000 անգամ և համոզիչ դեմքով, հասարակության ինչ-որ մի սեգմենտի համար ինչ-որ մի պահից կարող է դառնալ ճշմարտություն։ Ինքը մշտապես առաջնորդվել է այդ թեզերով՝ 20 տարի բղավելով թալանը, թալանը, թալանը, թալանը, երբ, որ մենք տեսնում ենք այսօր թալանի իրական դեմքը»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր