Ներքին 4 տարի առաջ - 15:15 14-05-2022

Նիկոլն ընդդեմ Նիկոլի․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» վերտառությամբ։ Ստորև ներկայացնում ենք այն․

«Երբ Նիկոլը «անտիգողական» պայքար էր մղում եւ հիացմունքից հալած պլոմբիր դարձած իր քաղաքացիների առաջ ճվում էր․ «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»։

Ահա այս սուրբ խոսքերը Նիկոլը բղավել է 2019 թվականին՝ գողական ենթամշակույթի դեմ պայքարով զմայլվածների առաջ։
Ավելին՝ բառիս բուն իմաստով ասֆալտին պառկեցնելուց եւ պատերով տալուց բացի՝ Նիկոլը ԱԺ-ին պարտադրեց ընդունել ապուշագույն մի օրենք՝ իբր քրեական ենթամշակույթի դեմ, ու իր ուսապարկերը ԱԺ ամբիոնին ծեփված՝ վնգստում էին, որ այլեւս ոչ մի քրեական «ենթամշակույթոտ» չի պլստալու։

Երեկ Նիկոլը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին, ով, ըստ «Դատալեքսում» առկա քրեական գործերի, քրեական ենթամշակույթի ալֆան եւ օմեգան է։

Հիմա Վանաձորից զանգում եւ հարցնում են՝ ե՞րբ է Նիկոլը գալու եւ Ակային (Արկադի Փելեշյանին) տալու պատերով ու պառկեցնի ասֆալտին՝ ինչպես եւ խոստացել էր՝ որ էդ տեսարանները մենք տեսնեք իրականության մեջ։

Պահանջում ենք Նիկոլի խոստացած տեսարանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում