Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:16 29-05-2025

ՔՊ-ականները կմեկնեն մարզեր, Զեյնալյանին սառն են ընդունել, Մակունցը չի հանձնվում, դատախազի եղբայրն ազատվել է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ վարչությունում որոշվել է մարզեր գործուղել տարբեր ՔՊ-ականների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն: Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե, իհարկե, հեղինակություն ունի:

Օրաթերթը գրում է. Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում Զեյնալյանի թեկնածությունն ընդունվել է սառն ընդունելությամբ։

«Փաստ» օրաթերթը գրում է. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բողոքավորները, որոնք հեռացվել են աշխատանքից, ընկերության աշխատանքային գործունեությունը տասը օրից ավելի խափանելու պատճառով, հիմա ուզում են ամեն կերպ վերադառնալ աշխատանքի։ Իսկ ընկերությունն իր հերթին պահանջում է փոխհատուցել այդ օրերի ընթացքում բողոքավորների գործողությունների հետևանքով իր և, կարելի է ասել, բոլորի կրած վնասը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանում, այսպես կոչված, «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ Ուշագրավ է հատկապես դատավորների, այն է՝ որոշողների գործոնը: Ստացվել է այնպես, որ նրանցից առնվազն երկուսն ուղղակիորեն կապ ունեն Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության հետ:

Հրապարակ օրաթերթը գրում է․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։

Հրապարակ օրաթերթի տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը:

«Արթուն ենք» նախաձեռնության իմպիչմենտի գործընթացի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որի անունը վերջին օրերին քննարկվում է։ Երրորդ նախագահի թիմի համար Վանեցյանը կարծես ընդունելի թեկնածու է։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը