Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:36 27-05-2025

Գիշերը բաց աչքով եմ լուսացնում. Դեբեդի ափին վախով ապրող տատիկը

Թումանյան-Ալավերդի ճանապարհահատվածում՝ Դեբեդ գետին մոտ այգետնակում է ապրում Լուսիկ Դալլաքյանը։ Նախորդ տարի մայիսին Դեբեդի կատաղի ալիքներից փրկվեց նրա տնակը, սակայն գետը տարել է հողամասի մի մասն ու մի քանի տասնյակ ծառեր։

Գետափը հիմա ավելի մոտ է Լուսիկ տատիկի վագոն-տնակին, և տատիկը վախենում է Դեբեդի այս տարվա հնարավոր վարարումից։

Նախորդ տարի ջրհեղեղի ժամանակ գետը խնայել է նրա կյանքը ու նաև առանց տանիքի չի թողել։ Դեբեդի ափին ապրելու տասնյակ տարիներին գետի վարարման ու հենապատերի քանդման շատ դեպքեր է հիշում Լուսիկ տատը, սակայն նախորդ տարվա ջրհեղեղը, ասում է, իսկական աղետ էր։

Վերջին օրերին անհանգստացած տատի ականջն ամեն պահի Դեբեդի ձայնին է, հարկ եղած դեպքում ՝արագ հեռանալու հույսով։

Տեսանյութ:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում