Արտաքին 1 տարի առաջ - 18:37 19-05-2025

ԱՄՆ փոխնախագահը չեղարկել է այցն Իսրայել՝ Գազայում ռազմական գործողությունների պատճառով

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է այցելությունն Իսրայել Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Պաշտոնյան, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Վենսը նման որոշում է կայացրել, որպեսզի խուսափի այնպիսի տպավորություն թողնելուց, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է ընդլայնված գործողություն սկսելու որոշմանը. ԱՄՆ-ն պնդում է հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնության անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
19:40 Արենիի մոտակայքում փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը