Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:08 16-05-2025

Մխչյանի դպրոցի տնօրենն աշխատանքի չի բարեհաճում, ուսուցիչներն էլ հերքում են, որ թմրանյութ է բաժանվել

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի զուգարանում բարձր դասարանների մի քանի տղաներ կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Oragir.News-ը այսօր այցելեց Մխչյան գյուղ, զրուցեց դպրոցի ուսուցիչների և գյուղի բնակիչների հետ։ Մխչյան գյուղի դպրոցի ուսուցիչները և պահակները հերքեցին պտտվող լուրերը։ Իսկ գյուղի բնակիչները լսել էին դպրոցում թմրանյութի շրջանառության մասին, սակայն խուսափեցին մանրամասներ հայտնել։

«Դա սուտ է, իրավապահները դրանով զբաղվում են»,- ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նկատենք նաև, որ դպրոցի տնօրենը ստեղծված այս քաոսային վիճակում տեղում չէր, և ցավոք սրտի, հնարավոր չեղավ խոսել նրա հետ։ Հավելենք, որ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Արարատի մարզի Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը