Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:24 12-05-2025

Որքան ապօրինի գույք են պահանջում Քոչարյանի ընտանիքից․ դատախազը թվեր ներկայացրեց

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում եզրափակիչ ելույթում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջին։

«Ռոբերտ ու Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից ու Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանույշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից ու Վիգեն Չատինյանից, հօգուտ Հայաստանի, դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու ու շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ ու ավելի քանի 20 միլիարդ»,- տեղեկացրել է դատախազը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․