Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:17 10-05-2025

Իմանալ՝ ինչպես գործել․ Փաշինյանը հերթական անգամ հանդես է եկել բանախոսությամբ

Այսօր «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։

Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Իր բանախոսության սկզբում տիկին Հակոբյանը ներկայացրեց Շարժման գաղափարական առանցքը և դրա ապաքաղաքական բնույթը։ Նա խոսեց կրթության ժամանակակից ընկալման անհրաժեշտության, ինքնակրթության կարևորության և կրթվելու հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի մասին։

Միջոցառման երկրորդ բանախոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր «Իմանալ` ինչպես» բանախոսությամբ։ Իր ելույթում վարչապետը խոսեց ամենատարբեր ոլորտներում «ինչպես գործել» իմանալու մասին: Իսկ երկրորդ ելույթում՝ «Իրական Հայաստան» խորագրով, վարչապետն անդրադարձավ արժեհամակարգային տարրերին՝ բարձրացնելով մտածողության վերափոխման, պետականության վերարժևորման և առհասարակ գիտակից քաղաքացի լինելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում մասնակիցներն ուղղեցին մի շարք կարևոր հարցեր՝ սկսած դպրոցներում արժեքների փոխանցման մեխանիզմներից մինչև դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության խնդիրներն ու կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր