Մամուլ 1 տարի առաջ - 08:02 09-05-2025

Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ի «ընկերական գնումների» զավեշտն ու կոռուպցիոն շղթան երեկ բացահայտեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը փորձեց ստերով պաշտպանվել՝ այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը՝ թզբեհը, ում համար է գնել:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ներկայացրեց հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղ, ի թիվս այլ խայտառակ փաստերի, բացահայտեց, որ պետական գնումների թափանցիկության և հիմնավորվածության հարցը պետք է լուծվի:

Մասնավորապես, Թովմասյանը հայտարարեց, որ 2023-2025 թվականներին Ազգային ժողովին ծառայություններ է մատուցել «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ն, որի տնօրենը՝ Արսեն Մելիքսեթյանը, Ալեն Սիմոնյանի ընկերն է:
Ըստ պատգամավորի` 2025թ. ԱԺ-ն գնել է 32,000 դրամ արժողությամբ փոքր արձանիկ «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ից։
• 2024թ. հուլիսին 20 հուշամեդալ՝ ընդհանուր 950,000 դրամ արժողությամբ:

. 2023թ. կատարվել է առավել ուշագրավ գնում՝ ԱԺ-ն ձեռք է բերել ոսկե համրիչ՝ թզբեհ, 2 մլն 200 հազար դրամով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնումներն իրականացվել են ընկերությունից, որի ղեկավարն առնչվում է ԱԺ նախագահի հետ, պատգամավորն առաջ քաշեց հնարավոր շահերի բախման և պետական միջոցների ոչ թափանցիկ օգտագործման խնդիր։

Հիշեցնենք, որ «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական մարմինները պարտավոր են ապահովել մրցակցային ընթացակարգ, պատշաճ փաստաթղթավորում և հաշվետվություն։ Պայմանագրի բացակայության դեպքում գնումը կարող է դիտարկվել որպես օրենքի խախտում։

«Ո՞ւմ համար է գնվել ոսկե թզբեհը, ո՞վ է որոշել դրա անհրաժեշտությունը, ինչո՞ւ չկա հաշվետվություն… սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները», – հայտարարեց Թովմասյանը:

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը բացատրություն չտվեց, թիրախավորեց «Ժողովուրդ» օրաթերթին (որի հիմնադիրն է պատգամավորը), ինչի պատասխանը կստանա փաստերով:

Մինչ այդ տեղեկացնենք, որ իր ելույթից հետո, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը մոտեցավ Սիմոնյանին, նա ասաց, թե նկատի չի ունեցել «Ժողովուրդ» օրաթերթին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը